Ընթացիկ տարում Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ
20:55 - 31 մայիսի, 2024

Ընթացիկ տարում Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

Երևանի «Հաղթանակ» թաղամասի 1-ին փողոցում տասնամյակներ շարունակ կոյուղատար համակարգ չի եղել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այստեղ զրոյից նոր համակարգ է կառուցվել: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:

«Այս տարի նախատեսում ենք շուրջ 15 կմ երկարության կոյուղատար ու հեղեղատար համակարգերի կառուցում և վերակառուցում»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից  1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված: 

Այսօր զուգահեռ շինարարություն է Նուբարաշենում և Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում: Բոլոր տեղերում հին թուջե, քայքայված խողովակները փոխարինվում են ժամանակակից նոր խողովակաշարերով, որոնք կարող են անխափան ծառայել մինչև 70 տարի:  

Կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման ընթացքում շինարարներն օգտագործում են նաև նորագույն տեխնոլոգիաները՝ քաղաքին պատճառվող վնասը նվազեցնելու համար: 

Կոյուղագծերի փոխարինումն ու նորերի կառուցումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ խնդիրը հիմնովին լուծելու համար: 

Կոյուղագծերի խնդիրը միայն ենթակառուցվածքային չէ, այն նաև առողջապահական ու սոցիալական նշանակություն ունի: Այսօր համակարգերի վերակառուցման ավելի փոքր ծավալներով աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանների ուժերով:  

Մանրամասները՝ քաղաքապետարանի տարածած տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել