Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ եթե հետևենք մեր նախնիների ավանդույթներին, կարող ենք շատ ավելիին հասնել․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
 |tert.am|
11:52 - 01 հունիսի, 2024

Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ եթե հետևենք մեր նախնիների ավանդույթներին, կարող ենք շատ ավելիին հասնել․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և խորհուրդ տվել հետևել այն ուղուն, որը թելադրում է հանրային դիվանագիտությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն նախ Փաշինյանին քաջառողջություն է մաղթել և ուժ՝ ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում, ապա հավելել․ «Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղղությամբ։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել, արդեն որոշակի հիմքեր ստեղծել ենք»։

Բելառուսի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում առկա զարգացումները՝ ամենաբարձր մակարդակի աջակցությամբ, լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար։

«Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Լուկաշենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել