Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ
12:50 - 01 հունիսի, 2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ։ 
Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել