«Սահմանազատումը փորձում են մեծ աղետ ներկայացնել, Սյունիք այցս քաղաքական էդ կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ»․ Փաշինյան
 |azatutyun.am|
13:25 - 18 հունիսի, 2024

«Սահմանազատումը փորձում են մեծ աղետ ներկայացնել, Սյունիք այցս քաղաքական էդ կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ»․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք իր եռօրյա անցի ընթացքում խոսել է սահմանազատման գործընթացից։

Շաքիի ջրվեժի հարակից տարածքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ երեկվա հանդիպմանը Փաշինյանը շեշտել է՝ «ցնցված ու տպավորված» է մարդկանց արձագանքից, և Սյունիքի մարզ այցն «ավելացրել է վստահությունը և ամոզվածությունը, որ Հայաստանն ինչքան էլ դժվար, բայց այնուամենայիվ ճիշտ ճանապարհով է ընթանում»։

«Ճակատենում, Ներքին Հանդում՝ սահմանամերձ համայնքներում այսօր հարցնում էին՝ «հույս կա՞, որ մեզ մոտ էլ սահմանազատում կլինի»։ Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանում մեծ աղմուկ է՝ սահմանազատման գործընթացը փորձ են անում ներկայացնել մի աղետ։ Դրանից հետո գնում ես սահմանամերձ Ճակատեն գյուղ, Ճակատենի ժողովրդի հարցերից մեկը նա է՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի սահմանազատում»։ Երբ որ Ոսկեպարի ինժեներական պատնեշներն էդ մարդկանց ցույց տվեցի, էդ մարդկանց ոգևորությունը տեսնեիք, ասում էին՝ «մեզ մոտ էլ էդպես լինի, որովհետև անասունն, ասենք գնում է այն կողմ կորում է», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ Սյունիք իմ եռօրյա այցը քաղաքական էդ կեղծիքի բացահայտման շատ մեծ միջոցառում դարձավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել