Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել համախոհ դիվանագետների և ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |tert.am|
12:40 - 19 հունիսի, 2024

Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել համախոհ դիվանագետների և ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |tert.am|

tert.am: Կառավարման և ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, որը ժամանել էր ՀՀ և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում իր հանդիպումներին:

«Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել համախոհ գործընկեր դիվանագետների և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը: Միասին մենք հանձնառու ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագային»,- գրել է պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել