armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող ռազմական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ Իսրայելի ծրագրին, որի մասին մայիսի 31-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նրանք տեղեկացրել են սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներով:
«Ողջունում եմ Գազայում ժամանակավոր հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած նոր առաջարկը: Հույժ կարևոր է, որպեսզի այն երկարաժամկետ լուծման շուրջ բանակցությունների համար տարածք բացի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների մշտական դադարեցման և իսրայելական զորքերի դուրսբերման, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման համար»,- նշել է Միշելը:
Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:
Բերբոքն էլ ընդգծել է, որ Իսրայելի առաջարկը հույսի շող և ռազմական փակուղուց հնարավոր ելքի ուղի է: Նա նշել է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը պետք է ապացուցի հակամարտությունը դադարեցնելու իր հանձնառությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)