Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում. շրջանառության մեջ կդրվի ավագանու որոշման նախագիծ
14:37 - 03 հունիսի, 2024

Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի որոշ տարածքներում. շրջանառության մեջ կդրվի ավագանու որոշման նախագիծ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է, որ Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով իրենց անդորրը խախտվելու և առողջությանը վնաս պատճառելու մասին:

«Բացի դրանից՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:

Ըստ այդմ՝ արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.

  • Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք.
  • Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք.
  • Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:

Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել