news.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մարում է:
Հարցին, թե ինչու է այդպես կարծում, ինչպես իր տեսակետը կհիմնավորի, նա պատասխանեց. «Իմ քաղաքական փորձառությամբ, նաեւ այն ընթացքով, որը տեսնում եմ, երբ շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում, այդպիսի եզրակացութուն եմ անում:
Ցանկացած մարդ ցանկացած բողոք կարող է իրականացնել եւ շարժում առաջնորդել: Քաղաքական ուժերը, որ գտնվում են դաշտում, կարող են նման գնահատականներ տալ այն շարժումներին, որոնք կան դաշտում»:
Դիտարկմանը, որ բագրատ Սրբազանը հաշտության առաջարկով է հանդես գալիս, նա սասց. «Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, այդ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»:
Ինչ վերաբերում է նրան, որ Բագրատ Սրբազանը Դատախազության մոտ առաջարկել է իրեն ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին հայտարարության հետ կապված իջնել եւ պարզաբանում տալ, վրչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Հիմա ով ինչ հարց ունենա, պետք է մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ տանի տվյալ գերատեսչության մոտ ու ասի՝ թողեք ղեկավարն իջնի իմ հարցին պատասխան տա՞: Դա հարաբերվելու ո՞ճ է: համապատասխան վերաբերմունք է լինում այն շարժումների նկատմամբ, որոնք, ըստ էության, տանում են լարման, բախումների, ինչը մենք տեսանք ԱԳՆ-ի դիմաց: Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ հարաբերվում ենք»:
Հարությունյանի խոսքով՝ իրենք ամենևին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չեն. «Մեր իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են և համապատասխան գնահատականներ են տալիս։ Երբ ակցիաները խաղաղ են և հասարակական կարգ չի խախտվում, ոստիկանությունն ամբողջությամբ աջակցում է ակցիան»,- հայտարարեց Հարությունյանը։
comment.count (0)