Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Փարաքար համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը:
Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար:
Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկեց և միաձայն քվեարկությամբ հաստատեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս:
comment.count (0)