Մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ ենք արել այս տարի. Ավինյան |1lurer.am|
16:50 - 05 հունիսի, 2024

Մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ ենք արել այս տարի. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Մենք մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ արդեն իսկ արել ենք այս տարվա ընթացքում, և դեռևս ունենք կարիք հավելյալ փոսալցման աշխատանքներ անելու: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց փոսալցման աշխատանքներից զատ՝ մենք Երևան քաղաքում այս տարի արդեն երկրորդ տարին է, որ իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ՝ մոտավորապես 55 կմ ճանապարհներ»,- նշեց նա:

Քաղաքային երթևեկությունը թեթևացնելու համար այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ Երևանի քաղաքապետն ասաց. «Այս տարի քննարկել ենք և ներդրումային կոմիտեում հաստատել ենք Թբիլիսյանը Եղվարդի խճուղուն միացնող կամուրջը և ճանապարհը: Դա, կարծում եմ՝ ամենախոշոր նախագիծն է ճանապարհային, որը վերջին շրջանում պետք է սկսի տեղի ունենալ: Ունենք Արշակունյաց-Իսակովի ճանապարհները միացնող նախագիծը, հիմա այնտեղ իրականացվում են օտարման գործընթացները, և, կարծում եմ՝ հաջորդ տարվանից մենք ունենալու ենք շինարարություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել