Ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների անձնական գործերում դպրոցի տնօրենը պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը․ ԿԳՄՍՆ
14:26 - 06 հունիսի, 2024

Ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների անձնական գործերում դպրոցի տնօրենը պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին կամավոր ատեստավորման շեմը չեն հաղթահարել, ապա անհրաժեշտ է, որպեսզի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում տնօրենը նշյալ ուսուցչի համար կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը: Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է նաև ուսուցչի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել