Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել |armtimes.com|
07:10 - 18 հունվարի, 2020

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ձայնագրությունների հետ կապված սկանդալը և հրաժարվել ընդունել վարչապետի հրաժարականի դիմումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ես ձեզնից ազատման դիմում եմ ստացել: Վերջին կոնֆլիկտային իրավիճակների եւ սկանդալի հետ կապված ես որոշեցի ձեզ եւ ձեր կառավարությանը շանս տալ, եթե դուք լուծեք մի քանի խնդիրներ, որոնք շատ են անհանգստացնում հասարակությանը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Այսօր Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի նախագահին: Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասն ներկայացնելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում գրանցված հաջողությունները եւ ապագայի պլանները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել