tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Էլեկտրաէներգիայի շուկայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որով արգելվում է երկկողմ համաձայնագրերով էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից:
Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Օրենքն արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից երկկողմ համաձայնագրերով ներկրվող էլեկտրաէներգիայի մատակարարման և վաճառքի համար երկրի ներքին շուկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայությունից հավելել են, որ նախարարներն իրավունք ունեն չեղարկել այդ օրենքը՝ «Ուկրաինայի միասնական էներգահամակարգում արտակարգ իրավիճակներից խուսափելու համար»:
Ուկրաինայի խորհրդարանը համապատասխան օրինագիծը հաստատել է դեկտեմբերի 4-ին:
comment.count (0)