Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը
08:40 - 07 հունիսի, 2024

Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանությունը փակել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը (Չարենցավանի հատված՝ խմբ.)։

Ըստ ՆԳՆ-ի՝ շրջանցիկ ճանապարհներն են՝

  •  Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով,
  •  Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, նախնական տվյլաներով պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել