Ժամը 08։20-ի դրությամբ՝ պայթյունի վայրում բաց կրակ չկա․ հովացման աշխատանքներ են իրականացվում. ՆԳՆ

 |factor.am|
09:31 - 07 հունիսի, 2024

Ժամը 08։20-ի դրությամբ՝ պայթյունի վայրում բաց կրակ չկա․ հովացման աշխատանքներ են իրականացվում. ՆԳՆ |factor.am|

factor.am: Ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է»,- հայտնեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:14-ին, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել