Ադրբեջանում սկսվել է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը |tert.am|
17:45 - 07 հունիսի, 2024

Ադրբեջանում սկսվել է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը |tert.am|

tert.am: Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։

Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել