Իրանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը չի ազդի միջուկային ոլորտում երկրի առաջընթացի վրա
 |news.am|
15:04 - 09 հունիսի, 2024

Իրանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը չի ազդի միջուկային ոլորտում երկրի առաջընթացի վրա |news.am|

news.am: Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրևանդը Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում եվրոպական երեք երկրների հակաիրանական բանաձևն ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի, և որ արևմտյան երկրները փորձում են ազդել Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների վրա։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) անդամ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները, ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանն ու Չինաստանը շեշտել են այս հարցը բանաձևի քվեարկության ժամանակ՝ խորհուրդ տալով երեք եվրոպական երկրներին վերադառնալ ԳՀՀԾ-ին և կատարել իրենց պարտականությունները։ Ի տարբերություն արևմտյան մասնակից երկրների, Իրանը կատարել է ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, հավելել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել