ԻՀՊԿ. Առնվազն 30 օտարերկրացի է ներգրավված եղել Իրանի հարավարևելքում վերջին ահաբեկչություններում
 |news.am|
19:42 - 16 հունիսի, 2024

ԻՀՊԿ. Առնվազն 30 օտարերկրացի է ներգրավված եղել Իրանի հարավարևելքում վերջին ահաբեկչություններում |news.am|

news.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պակպուրը կիրակի օրը հայտարարել է, որ առնվազն 30 օտարերկրյա քաղաքացի է եղել այն ահաբեկիչների թվում, որոնք վերջերս հարձակումներ են իրականացրել հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում, հաղորդում է Mehr-ը:

«Վերջերս Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների ժամանակ 30 զինյալ ահաբեկիչ  օտարերկրյա անձնագիր ուներ», - ասել է գեներալ Պակպուրը:

Նա նաև նշել է, որ թշնամական հետախուզական ծառայություններն օգտագործում են ահաբեկչական խմբավորումների ներուժը և հավելել, որ «թշնամական ծառայությունները պատասխանատու են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և մշակման, ինչպես նաև ահաբեկիչներին զինելու, մատակարարելու, ուղղորդելու և կազմակերպելու համար»։

«Օտարերկրյա որոշ երկրներում ստեղծվում են ահաբեկիչների և դիվերսանտների պատրաստման հիմնարկներ, որոնցում վերապատրաստվում են հանցագործություն կատարող անձինք։ Հետաքրքիր է իմանալ, որ այդ ահաբեկիչներին վարձում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Սակայն այդ հիմնարկներից մի քանիսը կասեցվել և բացահայտվել են նաև հարևան որոշ երկրներում»,- հավելել է իրանցի գեներալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել