Իրանը կողմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը, դեմ՝ ցանկացած նախագծի, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար
 |tert.am|
12:27 - 10 հունիսի, 2024

Իրանը կողմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը, դեմ՝ ցանկացած նախագծի, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար |tert.am|

tert.am: Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է CNN Turk-ին տված հարցազրույցում։

Դիվանագետը, հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, ասել է.«Իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել