tert.am: Ադրբեջանի Միլլի մեջլիսն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ է պատրաստել։ Որոշման տեքստն ընթերցել է պատգամավոր Թահիր Ռզաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ կապակցությամբ խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով։
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։
Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։
Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։
comment.count (0)