Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է մեզ համար․ Բագրատ Սրբազան
20:54 - 11 հունիսի, 2024

Վաղը շատ կարևոր ու չափազանց ծանրակշիռ օր է մեզ համար․ Բագրատ Սրբազան

Վաղը մեզ համար չափազանց կարևոր օր է։ Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել է։

Ես չեմ ուզել իրենց անդրադառնալ, որովհետև իրենք գոյություն չունեն, վախեցած են, սարսափած ու վերին աստիճանի ստրկամիտ։

Այս պայքարի սկիզբը և վերջը չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը գողացված»,-ասել է Բագրատ Սրբազանը։

«Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։

Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,-ասել է շարժման առաջնորդը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել