«Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել»։ Այս մասին հայտարարել են Սրբազան պայքարից։
«Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ», - նշել են Սրբազան պայքարից։
Նշենք, որ առաջին նկարը հրապարակել էր ՔՊ-ին պատկանող Civic.am կայքը, իսկ երկրորդը այսօր խուզարկություններից հետո քննչական կոմիտեն է հրապարակել։
comment.count (0)