azat.tv: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց։
Ներկա չէին Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և այլ անձանց պաշտպանները։ Վերոնշյալի հետևանքով էլ նիստը չկայացավ։
Դատարանը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն՝ պարտականությունների կատարումից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
comment.count (0)