Բեյրութում զինվորականների տեղակայումից հետո ցույցերը դադարել են գիշերը |shantnews.am|
06:59 - 20 հունվարի, 2020

Բեյրութում զինվորականների տեղակայումից հետո ցույցերը դադարել են գիշերը |shantnews.am|

shantnews.am: Լիբանանում վերջին երկու օրերին տեղի ունեցած ցույցերն ու բախումներն ավարտվել են այն բանից հետո, երբ մայրաքաղաք Բեյրութում զինվորականներ են տեղակայվել, և հորդ անձրև է սկսվել, հաղորդում եմ Reuters լրատվական գործակալությունը:

Վերջին երկու օրերին ցույցերը բավական լարված ընթացք էին ստացել: Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 370 մարդ էր վիրավորվել:

Լիբանանի անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ էին արձակել, ջրցան մեքենաներ գործի դրել, արցունքաբեր գազ կիրառել: Իսկ երկրի տնտեսական վիճակից բողոքող ցուցարարները թիրախավորել էին բանկերը և բանկոմատները, կոտրել ֆինանսական հաստատությունների ապակիները, տարբեր իրեր այրել և ճանապարհներ փակել:

Չնայած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին, Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել