Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ․ ոստիկանություն
18:49 - 12 հունիսի, 2024

Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ․ ոստիկանություն

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։ 

«ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։

Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»:

Նշենք, որ ոստիկանների կողմից ցուցարարների ուղղությամբ շշեր նետելու դեպքեր ևս եղել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել