Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
 |tert.am|
19:42 - 12 հունիսի, 2024

Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց |tert.am|

tert.am: Երևան-Սևան ավտոճանապարհին  գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից 2–ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4–ի մոտ դրական դինամիկա կա: Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

Պայթյունի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, մեկն այդ օրը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս է գրվել: 

«Հոսպիտալացվել է 6 հոգի, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են ընդունվել, հետազոտվել են ու ստանում են համապատասխան վերակենդանացման բաժանմունքում բուժօգնությունը: Նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4 հոգունը միջին ծանրության է: Վերջին 2 օրվա ընթացքում նրանց բուժման առումով ունենք դրական դինամիկա, ինչը ուրախալի է»,–ասաց Ավանեսյանը:  

Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել էր հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել