ԱԺ դիմաց բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան․ բերման է ենթարկվել 98 քաղաքացի
 |armenpress.am|
21:55 - 12 հունիսի, 2024

ԱԺ դիմաց բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան․ բերման է ենթարկվել 98 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը նշեց՝ ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել