Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով |1lurer.am|
13:36 - 13 հունիսի, 2024

Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի բորսան (MOEX) հայտարարել է, որ դոլարով և եվրոյով առևտուրը կդադարեցվի, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի այն ներառել է պատժամիջոցների ցուցակում:

Պատժամիջոցները ներառում են նաև Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս ռուսական արժույթի շուկայում դոլարով առևտրի ժամանակ:

Բորսայի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 13-ից «արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրն իրականացվում է բոլոր գործիքներով, բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի»։ Նմանատիպ սահմանափակումներ կկիրառվեն բաժնետոմսերի և դրամական շուկաների նկատմամբ:

Մոսկվայի բորսան ռուսական ֆինանսական ենթակառուցվածքի կարևոր մասն է։ Դրանով բանկերը, բիզնեսները և ներդրողները գնում և վաճառում են արժույթներ՝ դոլար, եվրո և յուան: Ռուսաստանի Կենտրոնական բանկը, կախված օրվա առաջին կեսին առևտրի առաջընթացից, սահմանել է ռուբլու փոխարժեքը, որն էլ իր հերթին որոշել է այն փոխարժեքը, որով արժույթը կարելի է գնել բանկերից:

«Հիմնական հետևանքը կլինի ռուբլուփոխարժեքի փոփոխականությանկառուցվածքային աճը: Դա նշանակում է, որ ռուբլու տատանումները շատ ավելի ուժեղ կլինեն, ռուբլին էլ ավելի քիչ կայուն կդառնա»,- BBC-ի հետ զրույցում ասել է Bloomberg Economics-ի Ռուսաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի գծով գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Իսակովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել