Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել
16:09 - 13 հունիսի, 2024

Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ են արձակվել

Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին Քննչական կոմիտեից: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

Հիշեցնենք, որ եղբայրները քննիչի որոշմամբ ձերբակալվել էին։ 

Բաբայանը նշել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:

Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրել էր, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշել էր սրբազանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։  CivilNetCheck-ը պարզել էր, որ եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել