Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի, քանի որ  4 օրյա գործընթացը ավարտված է․ Բագրատ Սրբազան
22:27 - 13 հունիսի, 2024

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է․ Բագրատ Սրբազան

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մենք այս օրերը հաղթանակով ենք սպառել․ վավերական իմաստով Փաշինյանն արդեն հեռացված է։ Այս օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացը ունենք հունիսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որ այդ անվստահության գործընթացը սկսեն»,- նշեց նա։

Խոսելով երեկվա միջադեպի մասին Բագրատ Սրբազանը նշեց, որ երեկվա տեղի ունեցածով պարզապես իշխանության իրական դեմքը ցույց տվեց։

Հայտարարել էինք 96-ժամյա ռեժիմի մասին, 4 օրվա մասին և երեկվա դատապարտելի դեպքերը, արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ է, միայն թե իր աթռոը չփախնի իր տակից»,- նշեց նա։

Վաղվանից վրանային ավանը պետք է դուրս գա, քանի որ  4 օրյա գործընթացը ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ես ուզում եմ այս ամբողջ շարժումը վերադասավորել և այս ժամանակաշրրջանը դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել