Գերմանիան արգելափակում է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները |factor.am|
12:58 - 14 հունիսի, 2024

Գերմանիան արգելափակում է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները |factor.am|

factor.am: Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթնաժողովի սկզբում։ Այս մասին հայտնել են dpa-ը և AFP-ն՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոր փաթեթը կոչված է կանխելու Ռուսաստանի կողմից գործող սահմանափակումների շրջանցումը, որոնք սահմանվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով: Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Գերմանիայի տատանումները և փաստաթղթի տեքստը փոփոխելու խնդրանքը «վճռորոշ գործոն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթի ձգձգման համար»:

«Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Գերմանիան նոր Հունգարիան է»,- ասել է դիվանագետներից մեկը՝ նկատի ունենալով, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը բազմիցս արգելափակել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ընդունումը և Ուկրաինային օգնության տրամադրումը։ ԵՄ-ում Գերմանիայի մշտական ​​ներկայացուցչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների ընթացքը՝ ասելով, որ քննարկումները գաղտնի են եղել։

Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Բեռլինը խոչընդոտում է այն միջոցների հաստատմանը, որոնք ուղղված են հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների շրջանցման բարդացմանը։ Մասնավորապես, Գերմանիան կոչ է անում սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել որոշ ապրանքների նկատմամբ պատժամիջոցների խախտման դեպքում դուստր ձեռնարկություններին պատասխանատվության ենթարկելու դրույթը, քանի որ, հակառակ դեպքում, «գերմանական ընկերությունները կարող են պատասխանատվության ենթարկվել»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել