Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
 |news.am|
17:53 - 14 հունիսի, 2024

Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը |news.am|

news.am: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են Իսրայելը և Գերմանիան:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հայաստանում սպասում են բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների՝ ամերիկյան տարբեր երկրներից: «Քննարկվելու են տնտեսական զարգացման, նորարարության, ձեռնարկատիրության ոլորտներում լավագույն փորձը, ինչպես նաև համագործակցությունը կրթության ոլորտում և գործարար կապերի զարգացման հնարավորությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանք է իրականացվել իր ղեկավարած գերատեսչության և ԱՄՆ-ի առևտրի դեպարտամենտի միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել