Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։
Խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին»։
comment.count (0)