Ապացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակել
10:19 - 17 հունիսի, 2024

Ապացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Խոսենք կոնկրետ օրինակով.

Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:

Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ  արձագա՞նք է:

Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս, կա´մ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:

Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է: 

Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մեջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը`

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024)»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել