Արարատ Միրզոյանը հանիպել է Ռիչարդ Վերման հետ. ՀՀ ԱԳՆ
21:42 - 17 հունիսի, 2024

Արարատ Միրզոյանը հանիպել է Ռիչարդ Վերման հետ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից.

«Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր՝ կարևորելով Հայաստանի մարզերի ու քաղաքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ձևավորված համագործակցության հաստատումն ու ընդլայնման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների հաջող ընթացքին և այդ ուղղությամբ ԱՄՆ արժեքավոր աջակցությանը:

Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերի և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին», նշված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել