Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգի  ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
11:15 - 18 հունիսի, 2024

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ ջերմ և արդյունավետզրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել