Աբխազիայի ԿԸՀ-ը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացումը մարտի 22-ին |news.am|
11:35 - 12 հունվարի, 2020

Աբխազիայի ԿԸՀ-ը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացումը մարտի 22-ին |news.am|

news.am:  Կիրակի՝ հունվարի 12-ին, Աբխազիայի Կենտրոնական ընտրահանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 22-ին:

Ինչպես պարզաբանել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան, այդ որոշումն ընդունվել է գրեթե միաձայն Կենտրոնական ընտրահանձնաժողովի անդամների կողմից: Բացի այդ, ԿԸՀ-ում նշել են, որ, ըստ օրենքի, կրկնակի ընտրությունները թույլ են տալիս առաջադրվել ինչպես նախկին, այնպես էլ նոր թեկնածուներին:


Նիստի ժամանակ քննարկվել է նաեւ երկրի ԿԸՀ-ի նախագահ ընտրելու հարցը, եւ հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ այդ պաշտոնին վերընտրվել է Թամազ Գոգիան:

Սուխումում հինգշաբթի՝ հունվարի 9-ին, մեկնարկել էր բողոքի ցույցը. ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը: Հունվարի 10-ին Գերագույն դատարանի վրճաբեկ ատյանը ճանաչել էր անօրինական սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:

Հաջիմբան մտադիր է բողոքարկել վճռաբեկ կոլեգիայի որոշումը Գերագույն դատարանի Վերին ատյանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել