Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է |news.am|
16:54 - 09 հունվարի, 2020

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է |news.am|

news.am:   Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է՝ հանրապետությունում իրավիճակի հարցով նիստից հետո:

«Խոսնակի մոտ սրտի տագնապ է, նրան տարան բժիշկները, որ եկել էին շտապօգնության մեքենայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ապոլոն Գուրգուլիան  խոսնակի վիճակը բնութագրել է որպես «նորմալ»։ Գուրգուլիան հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ պատճառով է Կվարչիան հայտնվել ԿՀՀ-ում։

Միաժամանակ, նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Իրավիճակը հանգիստ է, սակայն մարդիկ չեն ցրվում։

Հավաքվածների մոտ է եկել ցույցի կազմակերպիչներից Ախրա Աբիձբան։ Նա հաստատել է, որ իրենց գլխավոր պահանջը նախագահի նոր ընտրություններն են։ Ցուցարարները սպասում են երկրի խորհրդարանի որոշմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել