Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում․ՔԿԾ |panarmenian.net|
14:46 - 09 հունվարի, 2020

Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում․ՔԿԾ |panarmenian.net|

panarmenian.net:  Հունվարի 9-ի դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ):

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Դատապարտյալների հիվանդանոցում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։

«Նույն օրը ՔԿԾ հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը», - ասվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել