Ոստիկանության բարձրաստիճան սպաներ զանգում են քաղաքացիներին ու պահանջում չստորագրել փոքր հէկ-աշինության դեմ պահանջը․ Ալեքսանդր Քանանյան
09:54 - 01 փետրվարի, 2020

Ոստիկանության բարձրաստիճան սպաներ զանգում են քաղաքացիներին ու պահանջում չստորագրել փոքր հէկ-աշինության դեմ պահանջը․ Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում հացադուլ իրականացնող Ալեքսանդր Քանանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներ զանգահարում են քաղաքացիներին ու պահանջում չստորագրել փոքր հէկ-աշինության դեմ պահանջը։ Նա նաև նշել է, որ Բակո Սահակյանը, բեմադրելով բանակցելու մեծ ցանկություն, շարունակում է երկակի խաղ խաղալ։

«Քարվաճառի շրջանում շարունակուում են վարչական եւ ուժային մարմինների միջոցով եւ մերձքրէական տարրերի գործուն մասնակցութեամբ քաղաքացիներին ահաբեկելու ոտնձգութիւնները։ Ոստիկանութեան բարձրաստիճան սպաներ զանգահարում եւ քաղաքացիներից պահանջում են չստորագրել ապաւրինի փոքր ՀԷԿ֊աշինութեան դէմ պահանջի տակ եւ նրանց յանձնել ստորագրուած թղթերը։ Ի գործ է դրուում բռնաճնշումների վաղուց ի վեր յայտնի ողջ գործիքակազմը։ Երեխաներին Կրթութեան նախարարով կամ Բակոյով վախեցնելու բոլոր փորձերը խայտառակ ձախողման են մատնուել։

Միաժամանակ՝ բեմադրելով ինձ հետ բանակցելու մեծ ցանկութիւն՝ Բակո Սահակեանը շարունակում է երկակի խաղ խաղալ եւ տարատեսակ էժանագին դաւեր նիւթել։ Արցախեան քրէական ոլիգարխիան տհաս յանցագործների մի խեղկատակ կոյտ է։ Արցախեան քրէական ոլիգարխիան տարբերակ չունի եւ պիտի ենթարկուի»,- գրել է Քանանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել