shantnews.am: Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել։ Նա նման որոշում է կայացրել «հանուն երկրում կայունության պահպանման»:
Կառավարական առանձնատան մոտ հավաքված ցուցարարների առջև հայտարարությունն ընթերցել է նախկին վարչապետ Սերգեյ Շամբան:
«Ես տեղեկացնում եմ Ձեզ, որ հրաժարվում եմ նախագահի լիազորություններից՝ երկրում կայունության պահպանման համար», – ասել է նա` վկայակոչելով Հաջիմբայի հայտարարությունը:
Տարածված տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը:
«Որպեսզի արյուն չթափվի, որպեսզի երկրում գոնե որոշակի կայունություն պահպանվի, նա ստորագրել է հրաժարականի դիմումը», – ասել է նա:
Ռաուլ Հաջիմբան ղեկավարել է Աբխազիան 2014 թվականից: 2019 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր: Ամենայն հավանականությամբ, վարչապետը կստանձնի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունները:
comment.count (0)