civilnet.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին։
Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն «անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ»։
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, կարծում է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։
comment.count (0)