Վրաստանի իշխանությունները կհասնեն երկրի միավորման եւ ԵՄ անդամակցության. Կոբախիձե
 |news.am|
15:57 - 22 հունիսի, 2024

Վրաստանի իշխանությունները կհասնեն երկրի միավորման եւ ԵՄ անդամակցության. Կոբախիձե |news.am|

news.am: Ինչպես Գերմանիան՝ Վրաստանը կհետեւի ռազմավարական համբերության քաղաքականությանը, որպեսզի հասնի երկրի միավորման, պետական ամբողջականության եւ Եվրամիության անդամակցության։ Այս մասին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Գերմանիան այն բանի խորհրդանիշն է, թե ինչպես կարելի է համբերատար կատարելագործել իր երկիրը։ Գերմանիան տասնամյակներ համբերատար սպասել է միավորման, ինտեգրման, եւ, վերջապես, 1989թ. գերմանացիները իրականացրին իրենց երազանքը։ Մենք նույնպես ունենք ռազմավարական համբերության քաղաքականություն, եւ մենք վստահ ենք, որ մեր քաղաքականության օգնությամբ, ի վերջո, կարելի կլինի իրականացնել Վրաստանի եւ վրացիների երազանքը, եւ Վրաստանը կդառնա միասնական, ամբողջական պետություն»,- ասել է Կոբախձեն։

Օկուպացված Աբխազիան եւ Ցխինվալի շրջանը չեն հիշատակվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել