Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
 |armenpress.am|
14:13 - 23 հունիսի, 2024

Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: Այս մասին հայտարարություն է տարածել Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա դրական քայլ է՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչման և անկախ պետություն ստեղծման՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում:

Բահրեյնը Հայաստան կողմից Պաղեստին Պետության ճանաչումը գնահատել է նաև որպես  աջակցություն տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել