Ողջունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը․ Տոյվո Կլաար
15:49 - 23 հունիսի, 2024

Ողջունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի ենթադրյալ խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը․

«ԵՄ-ն 15 տարի է «Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելության» միջոցով օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսվել իր փորձով», - նշել է Կլաարը X-ի իր էջում



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել