Երևան քաղաքի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին
 |1lurer.am|
11:24 - 25 հունիսի, 2024

Երևան քաղաքի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին |1lurer.am|

1lurer.am: Երևան քաղաքի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին կայացվեց որոշում, ըստ որի՝ Երևան քաղաքն իր բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացնում աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին: Այդ մասին հարցը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը:

Գումարը հատկացվեց Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը կողմ է այս որոշմանը: Խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը նշեց, որ սա այն հարցն է, որի մասով ընդդիմություն-իշխանություն չկա, վերջիններս միասնական են:

Առաջարկվող հարցով վերապահում չուներ նաև «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել