Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք.Ավինյանը դժգոհեց MAN մակնիշի անսարք ավտոբուսներից |armenpress.am|
11:47 - 23 սեպտեմբերի, 2024

Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք.Ավինյանը դժգոհեց MAN մակնիշի անսարք ավտոբուսներից |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով իր դժգոհությունը հայտնեց, այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում: 

Քաղաքապետ Ավինյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով պակաս: 

Նա սպասարկման ենթակա ավտոբուսների վերաբերյալ թվային տվյալներ ներկայացրեց: «Ընդհանուր թվով անսարք՝ 42 միավոր, վթարված՝ 32 միավոր, որից MAN մակնիշի 87 միավորից 7 միավոր՝ անսարք, 5 միավոր՝ վթարված, Zhongtong մակնիշի 391 միավորից 13 միավոր՝ անսարք, 21 միավոր՝ վթարված, Higer մակնիշի 141 միավորից 4 միավոր՝ անսարք, 4 միավոր՝ վթարված: Փոքր դասի միկրոավտոբուս՝ 100 միավորից 18 միավոր անսարք, 2 միավոր վթարված»,-ներկայացրեց Բեգլար Կիրակոսյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրվում MAN մակնիշի անսարք ավտոբուսների բարձր հարաբերակցությունը: Կիրակոսյանը պատասխանեց, որ պատճառը պահեստամասերի բացակայությունն է:

«Ես կարծում եմ, որ պետք է խոսել սպասարկող ընկերության հետ և վերջնական հասկանալ: 1,2, 3 անգամ նման խոսակցություններ եղել են, բայց մինչև վերջ խնդիրը չի լուծվել: Եթե սպասարկման որակը սա է լինելու, հասկանանք և սպասարկող այլ կազմակերպություն կընտրենք»,-ասաց քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել