ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում է Բաքու
 |azatutyun.am|
18:58 - 26 հունիսի, 2024

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը վաղը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով,որ հունիսի 27-29-ը նախատեսված եվրոպական շրջագայության ընթացքում բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։

Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը», - նշված է հաղորդագրության մեջ։

Փոխպետքարտուղարը հանդիպելու է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու այդ երկրի կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները հարգելու անհրաժեշտությունը:

Երկու շաբաթ առաջ Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել