Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ․ ՀՀ ԱԳՆ
11:47 - 30 հունիսի, 2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին:

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։ 

Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, և հավելել, որ այդ նպատակով պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել