Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ․ ՀՀ ԱԳՆ
12:48 - 30 հունիսի, 2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների,  ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։ 
Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները։» 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե’ տնտեսության, թե’ տարածաշրջանային կայունության համար։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել